Թուրքական և հայկական պատումների բախումը
Հայաստան-Թուրքիա եւ հայեր-թուրքեր հարաբերությունների ճշգրիտ նկարագրումն անգամ խնդրահարույց է. այն զանազան հարթությունների վրա է տեղի ունենում՝ միջանձնականից սկսյալ մինչեւ միջազագային հարաբերություններ: Տվյալ հետազոտությունը վերցնում է պատումը («narrative») որպես առարկա եւ որպես մեթոդաբանություն այն ենթադրությամբ, որ այսօրվա իրավիճակում հայկական-թուրքական հարաբերությունների ամենանշանակալից տարածքը հենց այն պատմություններն են՝ այն պատկերացումները եւ սպասելիքները, որոնք երկու ժողովուրդները ունեն միմյանց հանդեպ: Եթե լինելու է երկարաժամյա հաշտություն, այն պետք է սկսի հենց պատումների վերափոխմամբ: