Արեւելահայերեն, Արեւմտահայերեն՝ հնչյունների, ձայների տարբերությունները
Բարեւ Ձեզ, ու շնորհակալություն այս նյութը դիտելու համար:
Ուզում եմ Ձեզ հետ կիսել Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի հնչյունների՝ ձայների, գլխավոր տարբերությունները:
Արեւելահայերենն ու Արեւմտահայերենը իրարից տարբերվում են ե՛ւ քերականության տեսանկյունից, ե՛ւ բառապաշարով: Սակայն, ես, որ հիմա Արեւելահայերեն քերականությամբ ու բառապաշարով եմ հաղորդակցվում, լինում է որ հնչյուններս, առոգանությունս միշտ չի բռնում, որով հետեւ բնիկ Արեւմտահայախոս եմ: Եւ ահա դա է առաջնային տարբերությունը Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի միջեւ՝ հնչյունները, լեզվի ձայները: Մինչեւ այս տեսանյութը վերջանա, հույս ունեմ որ կհասկանաք թե ինչպես Արեւմտահայախոսների հնչյունները կանոնավոր ձեւով են տարբերվում Արեւելահայախոսներից. այսինքն, պատահական բառբարայնություններ չեն դրանք, այլ՝ կանոնավոր տարբերություններ: